Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Փաշինյանը նշանակվում է տեղական «նամեստնիկ»

Փաշինյանը նշանակվում է տեղական «նամեստնիկ»
14.03.2025 | 16:18

Բայրամովը հայտարարեց, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի շուրջ Հայաստանը իր համաձայնությունը տվել է։

Մի գաղտնիք բացեմ` փաթեթների փոխանակման այս ամբողջ շրջանում գործել է էսպիսի սխեմա` Ադրբեջանը ուղարկել է փաթեթ, Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ չեն համաձայնել և հետ են ուղարկել՝ պատասխան առաջարկներով, Ադրբեջանը ուղարկել է կրկին նույնը, ու Փաշինյանը ընդունել է, հետո մյուսը, հետո մյուսը...

Սա, ըստ էության, ոչ թե բանակցված փաստաթուղթ է, այլ՝ Հայաստանին պարտադրված։ Ահա թե ինչու էին Հայաստանի իշխանություններն այնքան ջանադրորեն թաքցնում ժողովրդից մանրամասները։

Այս փաստաթուղթը ոչ թե բանակցված խաղաղության փաստաթուղթ է, այլ՝ պարտադրված կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Որպեսզի պատկերացնեք, թե խոսքն ինչի մասին է, տեսեք` Ադրբեջանը իր տարածքում որ երկրից ինչ զինված ուժեր, ինչ զորքեր ուզի, կարող է բերել և տեղակայել սահմանին, իսկ Հայաստանը նման իրավունքից զրկվում է։ Ավելին, եթե վաղը Հայաստանը որոշի Թուրքիայի հետ սահմանի օրինակով անվտանգության պատնեշ ստեղծել, ասենք, ԱՄՆ կամ ԵՄ որևէ երկրի զինվորականների միջոցով, դա Ադրբեջանը դիտարկելու է որպես պատերազմի առիթ։

Ահա սա՛ է կապիտուլյացիան:

Իսկ Փաշինյանը նշանակվում է որպես տեղական «նամեստնիկ»:

Որպեսզի ասվածն առավել տեսանելի լինի, պատկերացրեք` Հայաստանի մասին մենք ավելի շատ թշնամուց ենք տեղեկություններ ստանում, կարծես ՀՀ իշխանությունները ոչ թե ՀՀ, այլ Ադրբեջանի առաջ են միայն հաշվետու։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ